Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ կալանք կդրվի այն ՀԿ-ների ու լրատվամիջոցների բանկային հաշիվների վրա, որոնք հրաժարվում են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքին: Մի շարք կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվի օտարերկրյա գործակալների ռեեստրում: Նրանց սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, այդ կազմակերպությունները չեն կարողանա գործունենություն ծավալել: